Համայնքային ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21.08.2021 12:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 21-ին, ժամը 01.30-ին, Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 69-ամյա Գևորգ Գ.-ն, որը օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գևորգ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: