Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Խորենացու փողոցում
22.12.2021 12:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 21-ին Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Ռուդիկ Ս.-ին, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: