ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Շենգավիթի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նորագավիթի 9-րդ փողոցի մի տնից բերման է ենթարկվել 34-ամյա Վահան Բ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 4-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: