Նոր Նորքի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
24.02.2021 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Աշոտ Ս.-ն, որը փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: