ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Շևչենկոյի փողոցում

Հետախուզվողը հայտնաբերվեց Շևչենկոյի փողոցում

Նոյեմբերի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները, Շևչենկոյի 10 շենքի մոտից բերման են ենթարկել 18-ամյա  Ազատ Հ․-ին, ով նոյեմբերի 15-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարված գողության և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարված գողության մեղադրանքով:

Ազատ Հ․-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: