ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օդանավակայանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արամ Խաչատրյան փողոցում

Օդանավակայանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արամ Խաչատրյան փողոցում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և գծային բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Ալբերտ Մ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: