ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը խոստովանական բացատրություն է տվել այլ գողությունների վերաբերյալ

Հետախուզվողը խոստովանական բացատրություն է տվել այլ գողությունների վերաբերյալ

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 23-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Էրիկ Ե.-ին, որը սեպտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էրիկ Ե.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի 15-ին և հունիսի 9-ին գողություն է արել Երևանի Ազատության պողոտայի հագուստի խանութից: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: