ՔՈԳՎ ծառայողները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները դեկտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտայից գլխավոր վարչություն բերման են ենթարկել 24-ամյա Ռուբեն Ա.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 18-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Ռուբեն Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					