Էջմիածինի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
26.03.2022 12:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 25-ին Երևանի Ավան թաղամասի տներից մեկում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Ալվարդ Ո.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: