Հետախուզվողը բերման ենթարկվեց
26.10.2019 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին Ստեփանավանի Սոս Սարգսյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա մի քաղաքացի։ Նա հոկտեմբերի 21-ից հետախուզվում է ՀՀ քր. օր. 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: