Մաշտոցի բաժնի ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողին
28.06.2019 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին, ժամը 09.30-ին, Երևանի Ռուստամյան փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Վարդան Խ.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: