Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 27-ին, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մարինե Ղ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
