Հետախուզվողը ներկայացավ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում
29.04.2020 13:41
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին, ժամը 11.30-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 34-ամյա Սուրեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: