Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
30.01.2021 12:59
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Լենինգրադյան փողոցի 33 շենքի մոտից բաժին բերման են ենթարկել Դավիթ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: