Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նազարբեկյան փողոցում
30.12.2021 12:15
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, Նազարբեկյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Աշոտ Ս․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: