ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունվարի 29-ին Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Էդգար Ղ.-ին, որը 2020 թ. հուլիսի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: