ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Երևանի Խուդյակովի փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդը, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հոկտեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 33-ամյա մի տղամարդ, որը 2016 թվականի հունվարի 21-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: