Խարդախության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
24.07.2020 10:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին, ժամը 18.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Գեղամ Ղ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրերական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գեղամ Ղ․-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: