Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
26.02.2020 09:58
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 08.40-ին, Որմնադիրների 2-րդ նրբանցքից բերման են ենթարկել 28-ամյա Գևորգ Խ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 12-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: