Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
27.04.2020 11:13
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 18.00-ին, Մաշտոցի բաժին է ներկայացել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Արման Հ.-ն:
Արման Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: