Խարդախության համար հետախուզվող է հայտնաբերվել
28.04.2020 11:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 27-ին, ժամը 23.00-ին, Աշտարակի խճուղուց Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: