Հետախուզվողը Դուբայից ժամանել է Երևան և կամավոր ներկայացել ոստիկանություն

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած, 1970 թ. ծնված Մհեր Պ.-ն, որը օգոստոսի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի, 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի և 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (Փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մհեր Պ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: