Չարենցավանի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
30.09.2020 09:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 29-ին Չարենցավան քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Գրիգոր Մ.-ն, որը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: