Էրեբունու քրեական հետախույզները և վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները և վետերանները համատեղ միջոցառումներով հունվարի 31-ին Նոր Արեշի 35-րդ փողոցից բերման են ենթարկել 62-ամյա Մարիամ Մ.-ին, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Մարիամ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					