ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների հետ համատեղ, Մալաթիայի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել Սիսակյան փողոցի 31-ամյա մի բնակչի, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի` 38-266-րդ և 268-րդ հոդվածների մեղադրանքով:
Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների հետ համատեղ, Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, Արզումանյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի 42-ամյա մի բնակչուհու, որը նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի` յուրացնելը կամ վատնելը հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն: Հետախուզվողը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 15-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Մոլդովայի Հանրապետության 29-ամյա մի բնակիչ, որը 2017թ. մայիսի 15-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Վարսեր գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 44-ամյա մի բնակչի, որը հետախուզվում էր ՌԴ Սևաստոպոլ քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեկան օրենսգրքի 303-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: