ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում հայտնաբերվել և Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Կարեն Ղ.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 17-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Պետրոգրադի շրջանի ոստիկանների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					