ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզում

Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Լոռու մարզում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ին Լոռու մարզի Աքորի բնակավայրից բերման է ենթարկվել 24-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: