Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
02.09.2021 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի նրբանցքում հայտնաբերել և Աշտարակի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Կառլեն Հ.-ին, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կառլեն Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: