Գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 30-ին, ժամը 10.15-ին, Արցախի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդուշ Բ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, Բուռնազյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Ռուստամ Մ․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: