ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բաղրամյան գյուղում
03.06.2021 10:59
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 2-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման են ենթարկել 35-ամյա Հակոբ Հ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի (Մանր կաշառքը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: