ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, խարդախության համար հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 3-ին, ժամը 07.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին է կամավոր ներկայացել 47-ամյա Սերգեյ Հ.-ն, որը 2016 թ. մարտի 20-ից, ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Սերգեյ Հ.-ն ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: