Ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողին
04.05.2019 12:56
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 3-ին, ժամը 04.55-ին Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 30-ամյա Համլետ Ջ․-ն, որը 2015 թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: