Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
04.10.2021 10:31
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթով ժամանելուց հետո Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Վահան Դ.-ն, որը 2019 թ. ապրիլի 18-ից Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վահան Դ.-ն ներկայացել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: