Դանակահարության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Ապարանի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 4-ին Ապարանի բաժին է ներկայացել ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից դանակահարության մեղադրանքով հետախուզվող 49-ամյա Համլետ Գ.-ն:
 Առանց խափանման միջոցի:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					