Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին բաժին է ներկայացել 22-ամյա Սուսաննա Ղ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
