24-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
06.03.2021 13:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 24-ամյա Վանիկ Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: