Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
06.08.2021 12:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևանի Խաղաղ Դոնի փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Ստյոպա Գ.-ն, որը մարտի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: