ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց մայրաքաղաքում

Կապանի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց մայրաքաղաքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ՔՈԳՎ բերման են ենթարկել 30-ամյա Լևոն Մ.-ին, որը հունիսի 28-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 190-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Լևոն Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: