Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկաններին
06.12.2021 12:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 26-ամյա Գևորգ Հ.-ն, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: