ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողներ են ներկայացել բաժիններ

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողներ են ներկայացել բաժիններ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին բաժին է ներկայացել 36-ամյա Արման Ա.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Փետրվարի 5-ին Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 55-ամյա Անի Դ.-ն, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 5-ին բաժին է ներկայացել 36-ամյա Սերժիկ Ղ.-ն, որը հունվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: