Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
07.08.2021 11:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին բաժին է ներկայացել 24-ամյա Սարգիս Հ.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սարգիս Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: