Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
07.09.2021 11:39
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա Նարեկ Խ.-ն, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: