Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում
08.04.2021 12:27
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 26-ամյա Գառնիկ Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) և 38-325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: