Տավուշի ոստիկանները հետախուզվողի են բերման ենթարկել
08.06.2019 13:02
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1990 թվականին ծնված Արսեն Ջ.-ին, որը մարտի 7-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: