ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Արթիկի բաժին
09.06.2021 12:01
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շիրակի մարզի վետերանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 8-ին Արթիկի բաժին է ներկայացել 44-ամյա Բյուզանդ Ե.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: