Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Ալավերդիում
09.08.2021 12:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Աշոտ Պ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Աշոտ Պ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: