ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան

Հետախուզվողը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 52-ամյա Սիրանուշ Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սիրանուշ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: