Չարենցավանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
10.03.2021 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին Չարենցավան քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Արթուր Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ (Անառակաբարո գործողությունները) և 34-142-րդ (Անառակաբարո գործողությունների փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: