ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր խուլիգանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Հետախուզվում էր խուլիգանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 9-ին Վանաձորի Երևանյան խճուղում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Հենրիկ Գ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 15-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: