Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 42-ամյա Լիլիթ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
